1915 թ. թուրքական դժոխային մեքենան գործարկվեց, զանգվածային սպանություններ, տեղահանումներ եղան։ Այդ մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«1915-ի մայիսից Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ դատապարտելով հայ ժողովրդի դեմ կատարվածը»,- նշել է Օլանդը։ Նա հավելել է, որ ցեղասպանությունից հետո Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին.
«Նրանք փնտրում էին նոր հայրենիք և այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծ քաջությամբ նացիզմի դեմ պայքարում»։